10:36  ,  2 հուլիսի, 2024

BBC-ն ուղիղ եթերում ծաղրել է Ռոնալդուին՝ Misstiano Penaldo

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Պորտուգալիա - Սլովենիա հանդիպման հեռարձակման ժամանակ ծաղրել է պորտուգալացիների ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ լուսագրում նրան անվանելով Misstiano Penaldo այն պահին, երբ նա լրացուցիչ ժամանակում չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը սեյվ էր կատարել։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթել է 3:0 հաշվով։ Երեք սեյվ է կատարել «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան։

Պորտուգալիայի գոլերը խփել են Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշը եւ Բերնարդու Սիլվան։

Պորտուգալիան քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ, որը 1:0 հաշվով հաղթել է Բելգիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում